CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Նորանոր կորուստների հանգեցնող պատերազմների կանխմանն է ուղղված «ՀԱՅԱՔՎԵՆ»

Նորանոր կորուստների հանգեցնող պատերազմների կանխմանն է ուղղված «ՀԱՅԱՔՎԵՆ»
22.07.2023 | 16:12

Արևմտականները քար լռությամբ են վերաբերում թուրքերի վարակիչ օրինակով Արցախահայության նկատմամբ արդեն 21-րդ դարում իրականացվող ցեղասպանությանը զուգահեռ Շուշիում մեկնարկած խայտառակ միջազգային մեդիաֆորումին։

Մասնակցում են առնվազն 50 երկրների ու 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այն երկրների, որոնց հետ արևմտականները իբր հույսեր են կապում։

Այս զազրելի ու հակամարդկային միջոցառում կոչվածին հավուր պատշաճի անդրադարձել է միայն Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ ոչնչացնող ուղերձ հղելով, ֆորում կոչվածի լրագրողներին։

Նաև այս կարգի և է՛լ ավելի ցինիկ ու նվաստացուցիչ իրավիճակների և հատկապես՝ նորանոր կորուստների հանգեցնող պատերազմների կանխմանն է ուղղված «ՀԱՅԱՔՎԵՆ»։ Մենք արդեն պատերազմի մեջ ենք, բացահայտ զինուժի գործադրմամբ մի ողջ երկրի՝ Արցախի, շուրջ 8 ամիս պաշարումը ոչ թե բարեգորական ծրագիր է, այլ դասական իմաստով պատերազմ (նմանաբնույթ պաշարումը Մուսալեռում տևել է ընդամենը 40 օր), և չարձագանքելու, կամ որ ավելի վատթարն է՝ հակասահմանադրական ճանապարհով զիջումների դեպքում, լեգալացնում ենք հենց այդ միջազգային ոճրագործությունները:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5240

Մեկնաբանություններ