«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Երկնքի կարմիր գաղտնիքը մարտի 3-ին

Երկնքի կարմիր գաղտնիքը մարտի 3-ին
03.02.2026 | 13:00

Մարտի 3-ի գիշերը երկինքը մեզ համար գաղտնիք է պահել։

Այդ գիշեր Լուսինը կկարմրի՝ դառնալով «Արյունալի Լուսին» (հղումը` https://www.facebook.com/reel/1539522753801685) մի հնագույն, թագավորական խորհրդանիշ, որը լռության և մթության մեջ փայլում է։

Երբ Երկիրը կանգնում է Արևի ու Լուսնի արանքում, նրա մթնոլորտը, ինչպես թանկագին բյուրեղային վարագույր, կլանում է կապույտի բոլոր երանգները և Լուսնին նվիրում է խոր, դյուրին չմոռացվող կարմիր երանգ։

Այդ պահը տիեզերքը մեզ հիշեցնում է՝ որքան գեղեցիկ է լռությունը, երբ այն լուսավորում է ամբողջ աշխարհը։

Ապահով դիտելու համար ձեզ պետք չեն հատուկ ակնոցներ։

Պարզապես նայեք դեպի արևելք, երբ մթնի։

Եթե ունեք խոշորացույց կամ լուսանկարչական ապարատ՝ հրաշքը ավելի մոտ կլինի՝ ավելի զարմանալի, ավելի անմիջական։

Սա ոչ միայն երկնային երևույթ է, այլ նաև մեր ներսի Մարտի 3-ը՝ կդառնա Կարմիր Լուսնի գիշեր։

Եկեք մի պահ կանգնենք ու նայենք երկնքին։

Մոտենում է ամբողջական Լուսնի մութացում՝ այն պահը, երբ սովորական սպիտակ Լուսինը հագնում է իր առավել շքեղ «Արյունագույն» շպարը և փայլում է գրեթե մեկ ամբողջ ժամ՝ ինչպես մի թանկագին արյունահյուսված գոհար։

Ինչու՞ է կարմիր։

Որովհետև այն լույսը, որ հասնում է Լուսնին, անցնում է Երկրի մթնոլորտից՝ ֆիլտրելով կապույտը և թողնելով միայն կարմիրը։

Ասես Լուսինը լուսավորված է աշխարհի բոլոր արևելքներով ու մայրամուտներով միաժամանակ՝ մի արյունածաղկի փայլով, որը թաքնվում է մեր աչքերի առաջ։

58 րոպե լիուլի հմայք

Լիցքավորեք տեսախցիկները, գտեք հորիզոնին բաց տեղ և պատրաստվեք անմահացնել գեղեցկությունը։

Վայելեք Լուսնի ու արյան երկխոսությունը։

Մի պահ կանգ առեք ու թող այդ կարմիր լույսը խոսի ձեր հոգու հետ՝ ինչպես մի նուրբ, բայց անխախտ երգ, որը միայն լռության մեջ է լսվում։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 151

Մեկնաբանություններ