«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Դու քո ֆրանսիացոնց, դու՛ էլ քո թուրքերին կասես՝ Իվանն ասում էր ձեր երկուսի էլ մերը ... (սիրուն ու գիտական վերլուծության փոխարեն)

Դու քո ֆրանսիացոնց, դու՛ էլ քո թուրքերին կասես՝  Իվանն ասում էր ձեր երկուսի էլ մերը ...  (սիրուն ու գիտական վերլուծության փոխարեն)
24.09.2023 | 21:25

Ես ռուս Իվանն եմ:

Բերանիցս սամագոնի ու սոխի հոտ տարածելով, կարկատած սապոգներիս ցեխը ձեր պլպլան պարկետի վրա թափ տալով, կեղտակորույս վատնի շալվարս հագիս, նստում եմ ձեր «Ամպիր» ոճի բազմոցին ու ասում՝

- Ձեր երկուսի էլ մե՛րը:

Էդ ու՞մ եք Կովկասից հանում: Ի՞նձ...

Կեցցե՜ս Վավաևիչ, մաշշալլահ Հեյդարիչ:

Դե ինձ լսեք հիմի. ո՛չ դու, ո՛չ էլ դու, ո՛չ Ղարաբաղ եք ունեցել, ո՛չ էլ Զանգեզուր:

Երկուսն էլ իմն են:

ՈՒ կանաչ ներկած վառոդի առաջ կանգնած ոչխարի նման աչքերներդ մի՛ ճպճպացրեք:

Բարաթ ե՞ք ուզում, պարտավոր չեմ, բայց ցույց տամ:

Է՛ս մի բարաթ, 1920 թ. ձեր կառավարությունը Թիֆլիսում, Ղարաբաղն ու Զանգեզուրը տվել է ինձ, է՛ս Լեգրանի, է՛ս էլ ձեր Բաբալյանի ստորագրությունները (ինչ էլ օր է օգոստոսի 10, ձերոնք ոսկե գրիչով Սևր էին ստորագրում):

Է՛ս էլ Նժդեհի, Դրոյի ու էն գնդապետի Մելքոնյան էր, ինչ էր Ավետարանոց գյուղում ստորագրած բարաթը, թե Ղարաբաղը հանձնում ենք 11-րդ կարմիր բանակին, զորքերը հանում Ղարաբաղից, ռսի դեմ մենք չենք կռվի:

Ինչի՞ եք պլշել: Նրանի՞ց, որ Ղարաբաղում ռսի դեմ չկռվող Նժդեհը Սյունիքում կռվե՞ց...

Դա Ձեր խելքի բանը չի...

Ստալին կար:

Կառոչի եկել եմ իմ ապրանքի հետևից :

Սեղանին մի շիշ արաղ դրեք, մի երկու մալասոլնի խյարի թթու ու ցանվեք` դու՛ Ղարաբաղից , դու՛ էլ Սյունիքից:

Երկուսը գումարում եմ իրար ստեղծեմ Նժդեհի ընկեր Ստալինի դրած Լեռնահայաստան անունով ուկրեպռայոն:

Հա՛, դու քո ֆրանսիացոնց , դու էլ քո թուրքերին կասես՝

Իվանը ասում էր ձեր երկուսի էլ մերը ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5912

Մեկնաբանություններ