Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Մինչ այս պահը անգամ չեն ցավակցել իրենց կողմից անընդհատ շեշտվող «բարեկամ Իրանին»

Մինչ այս պահը անգամ չեն ցավակցել իրենց կողմից անընդհատ շեշտվող «բարեկամ Իրանին»
01.03.2026 | 17:34

Որպես կանոն՝ մշտապես իրենց ներաշխարհում ու սեփական իրականությունում ծվարած Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը շարունակում են ապրել այլ՝ զուգահեռ իրականությունում՝ չնայած այն փաստին, որ տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն վերադասավորումներ ու կատակլիզմներ։ Իրենց նմանօրինակ վարքագծով նրանք ցույց են տալիս, թե ինչպիսի վերաբերմունք ունեն Հայաստանի և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

Առաջին հայացքից թվում է, թե փաշինյանական պրոպագանդան իր ողջ ուղղվածությունը դրել է ներհայաստանյան օրակարգերի վրա, բայց վառվող տարածաշրջանի ֆոնին «պեռաժկի» և «կուկուռուզ» ուտելը, ընդհանրապես գաստրոնոմիկ նման պահվածքը իր մեջ խորը անարգանք ու ցինիկ ենթաշերտեր է պարունակում հարևան պետությունում տեղի ունեցող ողբերգական դեպքերի ֆոնին։

Եթե ՀՀ օրվա կառավարիչներին թվում է, որ Իրանի և մյուս պետությունների «գլուխը խառն» է, և իրենց դրսևորած վարքագծին ուշադրություն չեն դարձնի, ապա դա նաիվ մտածողություն է, և միայն որոշակի ժամանակ անց պարզ կդառնա ու իր դրսևորումը կունենա, թե ինչպես էր ՀՀ ղեկավարությունն իրեն պահում պատերազմի օրերին․ մինչ այս պահն անգամ չի ցավակցել իրենց կողմից անընդհատ շեշտվող «բարեկամ Իրանին», չի ցավակցել երկրի գլխավոր հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ։

Նշեմ, որ Իրանն իր բնույթով բավական զգայուն և նրբանկատ պետություն ու հասարակություն է, և նմանօրինակ դետալների վրա առանձնահատուկ ուշադրություն է դարձնում։ Գրեթե կասկած չունեմ, որ սա իր արձագանքն ունենալու է։ Դեռ պարզ չէ, թե ինչով է ավարտվելու այս մղձավանջը, բայց միանշանակ է, որ Իրանը մշտադիտարկում է անելու, ինվենտարիզացիայի է ենթարկելու, թե ինչպես էր ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարությունն արձագանքում իրենց երկրում տեղի ունեցող իրադարձություններին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ