Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

Ադրբեջանական էժան բենզինը Ալիևի կողմից բաժանվող ընտրակաշառք է հայաստանցիներին

Ադրբեջանական էժան բենզինը Ալիևի կողմից բաժանվող ընտրակաշառք է հայաստանցիներին
08.01.2026 | 14:24

Հայաստանցիներին աչքալուսանք են տվել, թե Ադրբեջանից Հայաստան «Ռեգուլյար» տեսակի էժան բենզին է ներկրվելու։ Ադրբեջանն ինքն է այլ երկրներից բենզին ներկրում, ինչո՞ւ է Հայաստան էժան բենզին առաքում։ Սա Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականության դրսևորումն է։ Ալիևի «քաղցրաբլիթը» Հայաստան առաքվող էժան բենզինն է, իսկ մտրակը Հայաստանի հասցեին պարբերաբար հնչող սպառնալիքներն են, այն, որ Հայաստանի կողմից ինքնասպանություն կլինի հրաժարվելը Զանգեզուրի միջանցքը տրամադրելուց։ Ադրբեջանական էժան բենզինը Ալիևի կողմից բաժանվող ընտրակաշառք է հայաստանցիներին, որ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում քվե տան Ադրբեջանի հետ բանակցությունները ձախողած. հազարավոր զոհերով Արցախը հանձնած, կռվով կամ առանց դիմադրության Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնած, սահմանազատման անվան տակ Կիրանցի շուրջ 15 հեկտար հողերը, Կիրանցի կամուրջը, միջպետական ճանապարհի մի հատվածը,Կիրանց-Բաղանիս հատվածում և Բերքաբերի մոտ 30 տարի ամրացված դիրքերը տված ՔՊ-ական իշխանությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն այդքան կարևորում են Հայաստան էժան վառելիքի ներկրումը, Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակումը, ապա անցած գրեթե 8 տարում ինչո՞ւ Մեղրիում իրանական էժան նավթի նավթազտարան և Հայաստան-Իրան երկաթգիծ չկառուցեցին։ Միով բանիվ` ադրբեջանական էժան բենզինը միայն Հայաստանի համար սարքած թակարդում է լինում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ