Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Վիթխարի ու չափազանց կարևոր գործ ունեն անելու մեր անկախ, արհեստավարժ ու պատվարժան իրավապաշտպանները

Վիթխարի ու չափազանց կարևոր գործ ունեն անելու մեր անկախ, արհեստավարժ ու պատվարժան իրավապաշտպանները
20.04.2026 | 14:26

Վերևներում տեղ գրաված մարդիկ կառավարման լծակներն իրենց ձեռքին պահում են ուժով, խաբեությամբ, կաշառասունությամբ, մանիպուլյացիաներով, սպառնալիքներով, հենվելով թշնամական կողմերին, այսինքն՝ դավաճանությամբ: Չարաբաստիկ իշխանությունը գրեթե ամեն օր ապօրինություններ է գործում արդեն ութ տարի: Դրանք ուղղված են պետության, ազգի, եկեղեցու, Արցախի, մեր պատմության ու հիշողության, հայրենասերների ու նախկին գործիչների, ընդդիմախոսների, ազգային երևելիների, շարքային ու ակտիվ քաղաքացիների և այլոց ու այլնի դեմ: Այդ ամենն արձանագրման ու արդարադատական քննության ենթակա երևույթներ են: Ուստի՝ վիթխարի ու չափազանց կարևոր գործ ունեն անելու մեր անկախ, արհեստավարժ ու պատվարժան իրավապաշտպանները՝ իրենց կառույցներով ու համախոհներով: Նրանք ուղղակի պարտավոր են, ի պատասխան օրինազանց իշխանության ոտնձգությունների, շարունակ նոր՝ փաստարկված հաղորդումներ ու հայցեր ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին՝ պահանջելով համարժեք գնահատականներ: Շատ հայցեր պետք է ներկայացվեն հատկապես իշխանական պարագլխի դեմ, ով վաղուց չի տեղավորվում օրինական գործունեության շրջանակներում և քայլ քայլի ետևից հեղինակում է զանազան դատապարտելի արարքներ: Ն.փ.-ն, իր գործակիցների թայֆայով, վերածվել է չարագործության եռուն օջախի:

Այո, ՀՀ ներկա իրավապահ մարմիններն էդ կարգի հայցերին հիմնականում ընթացք չեն տալիս ու չեն տալու. ոչինչ, թող նրանք հիմա լռեն ու անհաղորդ ձևանան, արձանագրված փաստերը շատ կարևոր են լինելու վաղվա մեր իրավապահների համար: Եվ հետո, հանրության դեռևս անտեղյակ ու չքմեղացած մասը նույնպես պետք է քաջ իմանա, թե ինչ մասշտաբի օրինախախտ իշխանության հետ գործ ունի, և որքան կարևոր է նրանից օր առաջ ազատվելը:

Բռնակալ ու օտարահաճ իշխանությունից ինքնապաշտպանվելու իրավունքը հանրությունը նախևառաջ պետք է իրագործի իրավական, ապա և՝ թույլատրելի մյուս միջոցներով:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 6751

Մեկնաբանություններ