Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Իշխանության վերջին փամփուշտը

Իշխանության վերջին փամփուշտը
31.05.2026 | 11:20

Մի արտահայտություն կա՝ «Սուտասանի վերջին փամփուշտը»։ Ես, իհարկե, ոչ մեկին անվանական նկատի չունեմ։ Խոսքը փաշինյանական ամենաստոր և լկտի «վերջին փամփուշտի» մասին է, որը կոչվում է «կոմպրոմատների արտահոսք»։

Այլ կերպ ասած՝ ընտրությունների վերջին շաբաթում փաշինյանական իշխանությունը փորձելու է ապահովել տարատեսակ կեղտոտ, զզվելի, վարկաբեկիչ, ընդդիմախոսների ընտանիքներին վերաբերող, մոնտաժված, «դզած-փչած» նյութերի մասսայական արտահոսքեր։

Հուսամ՝ հիշում եք, չէ՞, թե ինչպես մոնտաժված ձայնագրությունը հիմք դարձավ «Սրբազան պայքարի» ակտիվիստներին և Բագրատ Սրբազանին բանտ նստեցնելու համար։

Սա Փաշինյանի և իր թիմի վերջին փամփուշտն է՝ հայ հասարակությանը ջարդելու, կրկին հուսահատություն և անկում սերմանելու համար, քանի որ եթե մինչև հունիսի 7-ը հասարակության մեջ պահպանվեն ներկայիս տրամադրությունները, ապա իշխանությունը պարզապես նույնիսկ տեսականորեն շանս չի ունենա վերընտրվելու։

Ընդդիմադիր բոլոր, կրկնում եմ՝ բոլո՛ր ուժերը պետք է շատ արագ ձևավորեն տեղեկատվական հակազդեցության համակարգ, որը թույլ կտա չեզոքացնել իշխանության կոմպրոմատային տեռորը, քանի որ դա իշխանության վերջին փամփուշտն է։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ