ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Ամբողջ համաշխարհային ինտերնետը կարող է անջատվել արդեն այսօրվանից

Ամբողջ համաշխարհային ինտերնետը կարող է անջատվել արդեն այսօրվանից
01.04.2026 | 13:10

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է ոչնչացնել ամերիկյան տեխնոլոգիական հսկաների մերձավորարևելյան օբյեկտները։ Հարվածի տակ կարող են հայտնվել Microsoft-ը, Apple-ը, Google-ը, Nvidia-ն, Tesla-ն և Boeing-ը:

Զինվորականները հայտարարել են, որ այդ կորպորացիաներն օգնում են հետևել Իրանին հարվածելու թիրախներին, ուստի այժմ դրանք համարվում են օրինական թիրախներ: Իրանի տարածքում յուրաքանչյուր սպանության համար պատասխան գրոհները նախատեսվում է սկսել ապրիլի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 20:30-ից:

ԻՀՊԿ-ն ընկերությունների աշխատակիցներին կոչ է արել շտապ լքել իրենց աշխատատեղերը և փրկվել:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ