Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Կաշխատի՞, արդյոք, «մենք այդպիսին չենք, մենք ավելի լավն ենք» մոտեցումը

Կաշխատի՞, արդյոք, «մենք այդպիսին չենք, մենք ավելի լավն ենք» մոտեցումը
24.04.2026 | 14:35

Երբ քո դեմ պայքարում են, օգտագործելով արգելված հնարքներ, առանց կարմիր գծերի, դու իհարկե կարող ես մնալ ընդունված կանոնների սահմաններում, այդ ամենը մեկնաբանելով, որ դու ուրիշ ես, որ դու ավելի լավն ես, և վերջապես, որ, ի տարբերություն հակառակորդի, դու կարմիր գծեր ունես: Այդ մոտեցումը ճի՞շտ է արդյոք: Այո, ճիշտ է, բայց արդյունավե՞տ է: Գիտեմ, որ հիմա գուցե բերեն օրինակներ պատմությունից, հիշելով, ասենք, Գանդիին և այլ կերպարների: Կան նաև հակառակ օրինակները, սակայն օրինակներ բերելով շատ բանի չենք հասնի:

Հայաստանում կա կոնկրետ իրավիճակ, կա իշխանություն, որը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու վերարտադրվելու համար: Ես չեմ կարող ասել, թե իրենք ինչ չեն անի, դուք կարո՞ղ եք ասել: Թող տպավորություն չստեղծվի, որ ես միայն քարոզչության և լրատվամիջոցների մասին եմ խոսում: Իմ մոտեցումը վերաբերում է բոլորին՝ սկսած քաղաքական ուժերից, մինչև սովորական մարդիկ: Օրակարգ թելադրողն ո՞վ է այսօր: Ի՞նչ է պետք անել այդ իրավիճակը փոխելու համար: Կաշխատի՞, արդյոք, «մենք այդպիսին չենք, մենք ավելի լավն ենք» մոտեցումը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները եթե ոչ հրապարակային, բայց այս ամենի ողբերգականության աստիճանը գիտակցող յուրաքանչյուր մարդ պետք է տա: Ինչու՞ եմ վերջին շրջանում այս թեմաներին հաճախ անդրադառնում, որովհետև լավ հիշում եմ այն դրվագը, երբ բունկերում թաքնված արարածը փրփուրը բերանին ղժղժում էր, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը: Հիշում եմ, թե ինչպես 2021-ին վերարտադրվեց: Ես, իհարկե, միայն հարցեր բարձրացնելով չեմ բավարարվելու, խոստանում եմ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ