Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Միջուկային գերտերության առաջնորդի ուղերձը շատ կարևոր իրողություն է

Միջուկային գերտերության առաջնորդի ուղերձը շատ կարևոր իրողություն է
24.04.2026 | 17:38

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության մասին բոլորս էլ գիտենք: Մեկ բառով ասած ՝ ժխտողականություն, մերժում և թուրքերին ու նրանց պետականությունն ու պատմությունը խեղաթյուրելու մեղադրանք՝ ուղղված ճանաչող երկրներին: Այս համատեքստում ուշագրավ էր այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը ՌԴ նախագահ Վ. Պուտինի ուղերձը՝ բավականին հստակ և բովանդակալից շեշտադրումներով: Սա նաև միջազգային քաղաքական ուղերձ է Անկարային և Բաքվին: Նշանակում է՝ Կրեմլյան կառավարող էլիտան ինչ-որ հարցերով դժգոհ է Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ տրված սխալներից կամ շեղումներից: Սա նշանակում է նաև, որ հայերի ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման խաղաքարտը միջազգային գործերում դեռ արդիական է և հարմար պահի կարող է կրկին դառնալ մահակ և ճնշման գործիք: Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինի խոսքը ղարաբաղյան խնդրի մասին ևս վկայում է, որ հայկական թեմաներով Հարավային Կովկասում Ռուսաստանը դեռ ասելիք ունի: Ամեն դեպքում, աշխարհի միջուկային գերտերության առաջնորդի ուղերձը շատ կարևոր և դիտարժան իրողություն է: Դե, իսկ մեր հարազատ հայրենակից հակառուսները հավանաբար անկյունում լուռ ծխում են: Որքան գիտեմ՝ Թրամփ, Մակրոն, Մերց, Սթարմեր, Մելոնի և արևմտյան մյուս լիդերներից դեռ ուղերձներ չեն եղել, լավ բան չստացվեց հակառուսական քարոզիչների համար: Հիբրիդային պատերազմի դեմ պայքարով են զբաղված ժողովրդավարները:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ