Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Երկու ՀԱԿ «մի կաթսայի մեջ չեն կարող եփվել»

Երկու ՀԱԿ «մի կաթսայի մեջ չեն կարող եփվել»
19.04.2013 | 16:20

«ՀԱԿ դաշինքը չի կարող վերանալ, քանի դեռ ԱԺ խմբակցությունը գոյություն ունի: Եթե ինչ-որ մեկը մեզ հետ հակադրության մեջ է, դա իր խնդիրն է»,-այսօր հայտարարեց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը` վիճահարույց համարելով և´ ընտրական հանձնաժողովի տեղերը, և´ պետությունից տրվող ֆինանսները: «ՀՀՇ-ն ընդամենը մեկն է, իսկ մյուս յոթ կուսակցությունները ՀԱԿ կուսակցության մաս չեն կազմել, շարունակում են մնալ ՀԱԿ կուսակցությունների միավորման անդամներ: ՈՒրեմն թող բարի լինեն հստակեցնեն հանձնաժողովների տեղերը: Ծայրահեղ դեպքում ՀՀՇ-ն կարող է ակնկալել մեկ ութերորդը տեղերից: Ֆինանսների առումով` ևս»,-ընդգծեց Գիմիշյանը` նկատելով, որ իրական ՀԱԿ-ը երկուսն են, բայց մի տարբերակմամբ. «Ստացվում է` մենք չենք աղմկում, նրանք են աղմկում, թե մեր անունից հանդես մի եկեք…Բայց մենք ՀԱԿ կուսակցության անունից երբեք էլ հանդես չենք եկել, Կոնգրեսի անունից ենք հանդես եկել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ