Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Որքան ձգվի կոնֆլիկտի ժամանակը, այդքան մեծանալու է պատերազմի տարածականությունը

Որքան ձգվի կոնֆլիկտի ժամանակը, այդքան մեծանալու է պատերազմի տարածականությունը
14.06.2025 | 10:57

Տեղի է ունենում ամենաանցանկալին՝ Իրան-Իսրայել կոնֆլիկտն անցնում է անդառնալիության կետը: Հիմա Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունների ֆոնին Հայաստանի անվտանգային բարձր աստիճանի բարձրացման պահանջատիրության, իշխանությունների ադեկվատության, հանրային սթափության, իշխանությունների նախապատերազմական զգոնության ու Սյունիքը ռազմական ամրոցի վերածելու անհրաժեշտության և այդ ամենով «իշխանություններին» քիչ թե շատ հանրային ճնշման, վերահսկողության ու պահանջատիրության տակ պահելը և ավանտյուրաների մեջ չներգրավվելը առաջնային է:

Որքան ձգվի կոնֆլիկտի ժամանակը, այդքան էլ մեծանալու է պատերազմի տարածականությունն ու իրենց շահերը գետնի վրա իրացնողների ներգրավումը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3445

Մեկնաբանություններ