Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Դու շանտաժով փորձում ես ինձնից կորզել ավելին, քան ինքդ ես իբր «մեծահոգաբար» զիջում

Դու շանտաժով փորձում ես ինձնից կորզել ավելին, քան ինքդ ես իբր «մեծահոգաբար» զիջում
29.06.2025 | 17:21

Գերագույն պիղծ, «Հրադադարի» առաջարկդ ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ:

Որպես պաշտոնյա՝ դու ունես թե՛ իրավական և թե՛ բարոյական շատ ավելի մեծ պարտավորություն ու շատ ավելի մեծ պատասխանատվություն։

Իսկ որպես թիվ մեկ պաշտոնյա՝ է՛լ ավելի մեծ։

Իսկ մենք՝ պարզ քաղաքացիներս, շատ ավելի ազատ ենք մեր խոսքի չափն ու կոշտությունն ընտրելիս։

Սա դասագրքային ճշմարտություն է, որը բխում է «ավելի լայն իրավունքները բերում են ավելի մեծ պատասխանատվություն» իրավա-մաթեմատիկական սկզբունքից։

Հետևաբար, դու շանտաժով փորձում ես ինձնից կորզել ավելին, քան ինքդ ես իբր «մեծահոգաբար» զիջում։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ