Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։               
 

Երեխաների պաշտպանության օրը նաև մեր ներսում նստած երեխայի պաշտպանության օրն ա

Երեխաների պաշտպանության օրը նաև մեր ներսում նստած երեխայի պաշտպանության օրն ա
01.06.2026 | 10:03

Երեխաների պաշտպանության օրը նաև մեր ներսում նստած երեխայի պաշտպանության օրն ա։

Շատ կարևոր ա էդ երեխային պաշտպանելը։ Նա ամեն օր հարձակումների ա ենթարկվում, հաճախ ծաղրում են, անպատվում։ Անասելի դժվար ա նրան պաշտպանելը։ Շատերը ստիպված սպանում են էդ երեխային, որ կարողանան ապրել, որ շրջապատի աչքին անլուրջ ու մանկամիտ չերևան։

Սպանում են ու դառնում լուրջ, ծանրակշիռ, հավասարակշռված, հարգանք ու պատիվ են ձեռք բերում ու վերածվում առանց մանկության կարևոր մարդու։

Իր մեջ նստած երեխային սպանած մարդը դժբախտ մարդ ա։

Էս իմ մեջ նստած երեխան ա։ Ես նրա հետ հաշտ եմ, սիրում եմ նրան, համարյա ամեն օր զրուցում եմ հետը։ Հաճախ՝ հենց ինքն ա որոշում, թե կոնկրետ դեպքում ես ինչ պիտի անեմ։ Ու ես լսում եմ նրան, որովհետև նա շատ բաներ գիտի, որ ես վաղուց մոռացել եմ։

Ու ինձ բացարձակապես չի անհանգստացնում, որ մանկությունից զրկված ինչ-որ լուրջ, դժբախտ մարդիկ կարող ա ինձ անլուրջ կամ մանկամիտ համարեն։

Թող համարեն։ Ամեն մարդ իր փոսից ա տեսնում աշխարհը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7189

Մեկնաբանություններ