«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Պուտինն իմ զանգերին չի պատասխանում. Պորոշենկո

Պուտինն իմ զանգերին չի պատասխանում. Պորոշենկո
24.02.2019 | 22:39

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հերթական անգամ դժգոհել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանել իր հեռաոխոսային զանգին: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ:

Պորոշենկոյին հարց է տրվել, թե հանդիպե՞լ է արդյոք Վլադիմիր Պուտինին, ինչին ի պատասխան Ուկրաինայի նախագահը դրական է արձագանքել. «Այո, շատ անգամ: Վերջին անգամ նրա հետ փորձեցի կապ հաստատել Կերչի նեղուցի դեպքերից հետո, բայց Պուտինը չպատասխանեց իմ զանգին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Պուտինը հայտարարել է, որ անտեսում է Պորոշենկոյի հեռախոսազանգերը, քանի որ չի ցանկանում նրա նախընտրական քարոզարշավին մասնակցել։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ