Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անգելա Մերկել. Թուրքիայի հետ հարաբերությունների մասին զեկույց կպատրաստվի, որում կուսումնասիրվի նաև ԼՂ հարցը

Անգելա Մերկել. Թուրքիայի հետ հարաբերությունների մասին զեկույց կպատրաստվի, որում կուսումնասիրվի նաև ԼՂ հարցը
11.12.2020 | 20:51

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ գագաթաժողովում պայմանավորվել են, որ Թուրքիա զենքի արտահանման հարցը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի անդամների շրջանում և համակարգվի ԱՄՆ հաջորդ վարչակազմի հետ, գրում է Reuters-ը։

Նա հաղորդել է, որ ԵՄ առաջնորդները դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին խնդրել են հաջորդ գագաթաժողովի համար Թուրքիայի հետ ԵՄ-ի համագործակցության զեկույց պատրաստել։ Զեկույցում ուսումնասիրվելու է նաև Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցը:

Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ