Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ազատագրում

Ազատագրում
30.03.2023 | 00:12

Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ

Մարտի 30

Եղեք խաղա՛ղ, ազատ ու հանգիստ. Հանդա՛րտ եղեք:

Ես հսկում եմ ձեզ: Խաղաղվե՛ք Իմ Սիրո մեջ: ՈՒրախացեք Սրբության Գեղեցկությամբ:

Դուք Ի՛մն եք:

Ձեր ազատագրումը մոտ է արդեն, բայց այդ դռները բացվում են Շնորհակալությամբ և ՈՒրախությամբ:

Աշխատի՛ր մշտապես ուրախ լինել. շատ երջանիկ ու շնորհակալության զգացումով լեցուն:

Իմ Օրհնությունը չեմ տալիս նրանց, ովքեր իրենց անգործության են մատնել, այլ նրանց` ովքեր ուրախությամբ համակերպվել և լի են ակնկալիքներով: Խինդը արտահայտությունն է արտաքին ուրախության: Դրա համար է, որ հանձնարարում եմ ձեզ Սիրե՛լ ու Խնդա՛լ:

Դիտվել է՝ 3788

Մեկնաբանություններ