«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լավ օրից չի

Լավ օրից չի
17.08.2023 | 07:20

Այն աստիճան տգետ ու պիղծ են հատկապես մերձիշխանական շրջանակները, որ հասարակ մարդու մոտ ԽՍՀՄ իշխանության տարիները երանության տարիներ են դարձել։

Ու սա, չնայած նրան, որ ահագնացող հակառուսական պրոպագանդան արդեն բացահայտորեն հնչում է հեռուստատեսության մի քանի ալիքներով, ամենօրյա հանդիպում-քննարկումներով և այլն։

Ու եթե այսքանից հետո հասարակ քաղաքացիները երանի են տալիս սովետական կյանքին, ուրեմն պատկերացրեք, թե ինչի մեջ ենք հայտնվել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8356

Մեկնաբանություններ