ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շլացնող փառք

 Շլացնող փառք
18.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 18

«Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր Երուսաղեմ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագել» (Ես. Կ. 1):

Տիրոջ փառքն Իր նկարագրի գեղեցկությունն է: Այն կծագի ձեզ վրա, երբ դուք դառնաք նրան ու տեսնեք:

Թեև երկրի վրա այն կարելի է նշմարել միայն մասնակի կերպով:

Աստծո սիրո ու սրբության գեղեցկությունը, իրոք, շլացուցիչ է:

Այնպես որ մահկանացուները չեն կարող այն իրապես տեսնել:

Տիրոջ փառքը կարող է ծագել ձեզ վրա նաև այն ժամանակ, երբ դուք ցոլացնեք այդ փառքը ձեր կյանքի ապրումով:

Երբ սիրով, համբերությամբ, ծառայությամբ, մաքրությամբ` դուք Ինձ հետ եղել եք, ձեր Տիրոջ ու Փրկչի հետ:

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ