ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.12.2023 | 00:01

Հեռացրու մեզանից, Տեր,

սատանայի խաբեությունները,

և բոլոր սուրբերիդ բարեխոսությամբ՝ խորտակիր նրա բռնությունը:

Պտղաբեր դարձրու մեր երկիրը,

սնելու համար մեզ՝ քո ծառաներին, որ միշտ փառավորում ու ներբողում ենք ամենասուրբ Երրորդությանդ. այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից:
Ամեն.

Դիտվել է՝ 3098

Մեկնաբանություններ