Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Չեմ նախանձում բոլոր նրանց, ովքեր հանդգնեցին հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա

Չեմ նախանձում բոլոր նրանց, ովքեր հանդգնեցին հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա
30.06.2025 | 14:20

Երևի շատերդ տեսել եք, որ ես շատ հաճախ ձեռնափայտով եմ հազիվ քայլում։

16 տարեկանում Տեր-Հովհաննիսյանների հայտնի հոգևորականների ցեղից լուսահոգի Գաբրիել պապս, ինձ ու եղբայրներիս խաղից կտրելով ստիպողաբար տարավ Մայր աթոռ ժամերգության։

Ես հանդիմանեցի պապուս, թե Աստված էս «շենքում չի» ու որպես ապացույց աջ ոտքով հարվածեցի Մայր տաճարի պատին հայտարարելով թե՝ «Դե որ Աստված ստեղա, թող ինձ պատժի...»:

Այդ օրը ես պետք է գիշերեի պապուս տանը՝ Էջմիածնում։

Հունվար ամիսն էր, ձմեռային արձակուրդներ։

Շատ ուշ երեկոյան, հայրս եկավ ու որոշեց, որ չմնամ Էջմիածնում և իր հետ տարավ մեր տուն՝ Երևան։ Առավոտ շուտ, ընկերներիս հետ գնացի սառած կանալի վրա հոկեյ խաղալու, և վերջում տուն գալիս ընկա և այդ ոտքս, որով հարվածել էի Մայր տաճարի պատին սարսափելի կոտրեցի 4 տեղից։

Բժիշկները երկու ժամ վիրահատելուց հետո մի կերպ հավաքեցին ոտքս, բայց թաթի հատվածը այդպես էլ ծուռ մնաց մոտ 20 աստիճան։

Հետագայում նույն ոտքս ևս մի քանի անգամ կոտրեցի ծնկի հատվածում, և արդեն 40 տարի է, տարիքիս հետ ավելի հաճախ, ծունկս տեղից դուրս է ընկնում պարբերաբար։

Իհարկե ամեն անգամ էլ ձեռնափայտս վերցնելուց հիշում եմ 1985թ-ի հունվարի 6- ը և Մայր Տաճար գնալիս համբուրում եմ պատի այն հատվածը, որին խփել էի ոտքով։

Ասածս ի՞ նչ է՝ ես չեմ նախանձում բոլոր նրանց, ովքեր հանդգնեցին հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա։ Ի՞ նչ ասեմ «լավ եղեք» բայց արխային չլինեք՝ աջ ոտքս վկա...

Արշակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4926

Մեկնաբանություններ