Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մանկական հոգի

Մանկական հոգի
01.07.2025 | 21:59
Հուլիսի 2
Ճանապարհը քարքարո՞տ է թվում: Ոչ մի խոչընդոտ չի կարող արգելք լինել քո առաջընթացին: Ապագային նայիր ուրախ ու անվախ սրտով միայն:
Արիացիր:
Գալիքը տեսնել մի ցանկա:
Այդպես անելով դու կողոպտում ես հավատքը իր սքանչելի գեղեցկությունից:
Բավական է իմանալ, որ ամեն ինչ լավ է ընթանում. ոչ թե տեսնելը, այլ Հավատքն է այն նավը, որ փոթորկուն ջրերի միջով քեզ ապահով նավահանգիստ կհասցնի: «Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»:
Այս էր Իմ Խոսքը նրանց, ովքեր Ինձ էին գալիս բժշկվելու համար:
Եթե հրաշագործության համար, եթե բժշկության համար հավատքը այսքան անհրաժեշտ է, ապա հասկանալի է, թե ինչու էի Ես՝ Իմ Թագավորությունը մտնել ցանկացողներին, անզիջում կերպով թելադրում մանկանց նման լինել: Հավատքը մանկական վերաբերմունք է:
Մանկական հոգի, մանկանց նմանվել:
Փնտրիր, ջանք թափիր, որ գտնես. մինչև որ տարիները բազմապատկեն քո բնության մեջ` մանկան վստահող հոգին:
Ոչ միայն իր պարզ ու անմիջական վերաբերմունքի ու վստահության համար պետք է ընդօրինակել մանկական հոգին, այլև` կյանքից առած իր ուրախության, իր մշտապատրաստ խնդության համար. նենգության չգոյության և ամեն ինչ բոլոր մարդկանց հետ միասնաբար վայելելու համար: Հաճախ խնդրիր, որ կարողանաս փոքրիկ մանկանց նման լինել, որ նրանց պես սիրով ու պարզությամբ վերաբերվես ամենքին. ոչ թե վախով ու քննադատաբար նայես ամեն ինչին: «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայություն չեք մտնի»:
Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ