ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Փաշինյանը հրահանգում է Թալեաթի նման պղծել հայոց եկեղեցիները

Փաշինյանը հրահանգում է Թալեաթի նման պղծել հայոց եկեղեցիները
11.07.2025 | 18:03

Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ օրերս թուրքական կառավարությունը Ստամբուլում մի ֆաշիստական պաստառ էր փակցրել՝ «Մեկ Թալեաթ գնում է, հազար Թալեաթ գալիս է» գրությամբ՝ ակնարկելով Թուրքիայի նպատակները Հայաստանի հետ ապագայի առումով։

Դրան որպես պատասխան՝ հավանաբար տեղի հայերը պաստառի վրա գրել էին. «Մեկ Թեհլերյան գնում է, հազար Թեհլերյան գալիս է»՝ նույնպես ակնարկելով հայ ժողովրդի անկոտրում կամքը և թալեաթներին ոչնչացնող հայ հերոսներին։

Հիմա, երբ Էրդողանի ու Ալիևի հետ գործակցելով, Նիկոլ Փաշինյանը հրահանգում է Թալեաթի նման պղծել հայոց եկեղեցիները, բանտերը լցնել ազգային գործիչներով ու հատկապես վերսկսել Դաշնակցության նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի կալանավորումները, թերևս, արժի զգուշացնել Նիկոլին ու թուրքերին. «Մեկ դաշնակի տանում եք, հազար դաշնակ գալիս է»:

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6195

Մեկնաբանություններ