ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Շտապ պետք է ազատվել չարիքի իշխանությունից

Շտապ պետք է ազատվել չարիքի իշխանությունից
11.08.2025 | 11:34

Առաջին անխոչընդոտ ճանապարհը ( ՄԻՋԱՆՑՔԸ ) տալուց հետո կտա նաև երկրորդը, երորդը ու Սյունիքը ԿԱՋԱՐԻԶԱՑՎԻ։

Սկզբից թուրքերը քիչ-քիչ կսկսեն ճանապարհի վրա առևտրի ու սպասարկման օբեկտներ բացել ու կլցվեն Սյունիք։

Կդրվի 300 000 ադրբեջանցու Հայաստան գալու (վերադառնալու) պահանջ, որն էլ նիկոլը կիրականացնի փուլ առ փուլ։

Հաջորդը կգան Վայք ու Վայքը կդարձնեն Ազիզբեկով։

Հետո կլցվեն Վարդենիս ու Վարդենիսը կանվանափոխեն Բասարգեչար։

Այնուհետ կգան Մասիս ու Մասիսը կդառնա Զանգիբասար։

Մյուսը կլինի Աբովյանը, որը կդարձնեն Էլլար։

Դե իսկ վերջում Երևանը...

Արմենակ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ.

Անհապաղ պետք է կանխել սպասվող արհավիրքը։ Շտապ պետք է ազատվել չարիքի իշխանությունից։

Դիտվել է՝ 6014

Մեկնաբանություններ