ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Աշխատող, շահավետ նարատիվ

Աշխատող, շահավետ նարատիվ
11.10.2025 | 13:56

«Նախկիններ-ներկաներ» դիսկուրսը 7 տարի ծամող իշխանությունների փոխարեն, եթե քիչ թե շատ խելացի ու բարոյական իշխանություն լիներ` ի սկզբանե կխուսափեր այս քարոզչական հնարքից: Չէ, իհարկե, դա շատ աշխատող, շահավետ նարատիվ է եւ 2018-ի իշխանափոխությունից էյֆորիայի մեջ հայտնված հասարակության համար ուղղակի սրտի բալասան, որի հիման վրա կարելի էր շարունակ վերընտրվել ու վերընտրվել: Բայց երբ դու այնքան սուղ կադրային ռեսուրս ունես, եւ այդ ռեսուրսն էլ տարեցտարի մաշվում է` այնպես, որ ստիպված ես օգտագործել նախկինների կադրերին, այն էլ` ոչ լավագույններին, ապա այդ լոզունգը կարող է քո դեմ դուրս գալ:

Ասենք, 2018-ի խառնաշփոթի մեջ մարդիկ չկենտրոնացան ճամբարափոխ եղած Սերգեյ Բագրատյանի, Շիրակ Թորոսյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Դավիթ Տոնոյանի եւ մյուսների վրա:

Համարեցին, որ նոր հնարավորություններ են երկրի առաջ բացվում եւ նոր ժամանակներ են գալիս, ուստի բոլորով պետք է գործի կպնեն ու երկիրը ծաղկեցնեն:

Բայց ինչպե՞ս կարող են չնկատել նախկիններին ծառայած դատավորներ Մնացական Մարտիրոսյանին ու Արմեն Դանիելյանին, որոնք ոչ միայն չպատժվեցին, այլեւ կարգավիճակ բարձրացրին:

Ինչպե՞ս կարող են չնկատել, որ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը նախկինների ժամանակ ֆինանսավորում էր ընտրությունները (ըստ էության` ընտրակեղծիքները), նախկին իշխանությունների բոլոր քաղաքական ձեռնարկները, ոչ միայն չպատժվեց, այլեւ 2018-ից հետո ավելի է բարգավաճել:

Ինչպե՞ս կարող են չարձանագրել, որ Ջերմուկի Աշոտ Արսենյանի որդին նախ քաղաքապետ նշանակվեց, հետո` Վայոց Ձորի մարզպետ: Այն Արսենյանի, որը ժամանակին մշտապես ուղեկցում էր Սերժ Սարգսյանին` Բադեն Բադեն մեկնելիս եւ նրա ամենամոտ մարդկանցից էր:

Ինչպե՞ս կարող է նախկին-ներկա անել մի իշխանություն, որի շարքերում են Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Գուրգեն Մելքոնյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը եւ շատ ուրիշներ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8346

Մեկնաբանություններ