ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ալիևի «սուչիտ արած ինքնիշխանը» երկիրը վերածել է տարաբնույթ հատուկ ծառայությունների և սրա-նրա քիլլերների որջի

Ալիևի «սուչիտ արած ինքնիշխանը» երկիրը վերածել է տարաբնույթ հատուկ ծառայությունների և սրա-նրա քիլլերների որջի
24.10.2025 | 14:04

Նիկոլական Հայաստանի լիբերաստական աղբակույտի ամբողջ պերճանքն ու թշվառությունն ամփոփված է տեր Հուդայի շուրջ հյուսվող էպոպեյի մեջ:

Լիբերաստական աղբակույտը մի կողմից բոլոր հնարավոր միջոցներով կոկորդը պատռում է, թե Կադիրովի մարդիկ Երևանում խեղդամահ են արել Չեչնիայից Երևան փախած 23-ամյա Այշատ Բայմուրադովային (պարտադիր կերպով շեշտելով Ռուսաստանի չդեմոկրատական և մարդատյաց բնույթը, Կադիրովի թաթերի երկարությունն ու արյունարբու էությունը), մյուս կողմից՝ փրփուրը բերաններին պաշտպանում են կարգալույծ արված այն տեր Հուդային, որն արդեն երկրորդ անգամ է հրապարակայնորեն հայտարարում, որ Կադիրովի նման ղեկավար է տենչում:

Պարադոքսալ է նաև երևույթը, որ 23-ամյա չեչեն աղջկա հետ կատարված ողբերգությունը ձենձնելուց լիբերաստական աղբակույտը չի հիշատակում, որ Ալիևի «սուչիտ արած ինքնիշխանը» երկիրը վերածել է տարաբնույթ հատուկ ծառայությունների և սրա-նրա քիլլերների որջի, որտեղ մեկը կարող է այլ երկրից մարդ բերել (ապաստան տրամադրելու նպատակով), մյուսը՝ այդ մարդու գլուխը ուտել:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 7338

Մեկնաբանություններ