ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ընդդիմությունը «փոխաջակցության դաշինքի» կարիք ունի

Ընդդիմությունը «փոխաջակցության դաշինքի» կարիք ունի
29.10.2025 | 16:27

Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունը ապացուցեց մեկ գերքաղաքական և քաղաքականացված հանգամանք. Փաշինյանը շատ ավելի ԼՈՒՐՋ և շատ ավելի օպերատիվ վերաբերվեց իր իշխանության նկատմամբ վտանգի պոտենցիալ ունեցող գործընթացի կասեցմանն ու իր թիմակիցների հնարավոր գայթակղությունների բացառմանը, քան ընդդիմությունը՝ Փաշինյանի իշխանության նկատմամբ վտանգի պոտենցիալի գործնական մեծացմանը և նրա թիմակիցների գայթակղությունների հողի վրա խորացմանն ու բավարարմանը:

Իմիջիայլոց, եթե դիրքերը քիչ թե շատ ամուր լինեին, լեգիտիմությունը՝ միջին, իսկ սեփական իշխանությունն էլ՝ գոնե կայուն, Դավիթի նկատմամբ և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ այսպիսի կտրուկ ու բիրտ գործողությունների չէր գնա, որովհետև վստահ կլիներ թե՛ սեփական թիմի կայունության վրա, թե՛ ուժային համակարգի ամրության և հավատարմության, և թե՛ իր համակարգի կայունության վրա:

Լավ օրից չէ, որ յուրաքանչյուր մարտահրավեր բնում է խեղդում: Լավ օրի որ լիներ, կօգտագործեր մարտահրավերը քաղաքական հմտությամբ ու բազմաքայլությամբ՝ իր համակարգի, թիմի խոտանները վեր հանելու և չեզոքացնելու համար:

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է:

P.S. Ազատագրում Դավիթին, ներկա ու ապագա բոլոր քաղբանտարկյալներին: Դա միան ժամանակի հարց չէ, այլ նաև քաղաքական ջանքի հարց: Ընդդիմությունը «փոխաջակցության դաշինքի» ընկալում պետք է ունենա: Ընդունեք սա՝ որպես օրինակ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4422

Մեկնաբանություններ