Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Չպետք է վախենալ պատերազմից, վախենալ պետք է պատերազմին պատրաստ չլինելուց

Չպետք է վախենալ պատերազմից, վախենալ պետք է պատերազմին պատրաստ չլինելուց
27.01.2026 | 17:06

Արագ փոփոխվող աշխարհում պետք է կարողանալ արագ կողմնորոշվել, ոչ թե մերժել ամենքին ու ամեն ինչը։ Ով այս արագ փոփոխվող աշխարհում կարողանա արագ ընկալել, ընդունել իրավիճակները, կարող է նաև հավակնոտ տեղ ունենալ նոր կառուցվող աշխարհում։

Հնարավոր չէ մերժել տեխնոլոգիաները և ապագայի աշխարհում դերակատարություն ունենալ։ Նորից եմ ասում ու պնդում, որ չպետք է վախենալ պատերազմից, այլ պետք է վախենալ պատերազմին պատրաստ չլինելուց։ Այդ պատերազմը կլինի բաց դաշտում՝ հրթիռների տեսքով, տեղեկատվական դաշտում, տնտեսական դաշտում, դիվանագիտական դաշտում, թե՝ գիտական, պետք է պատրաստվել անդադար:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2314

Մեկնաբանություններ