Այս գիշեր՝ լույս չորեքշաբթի, ապրիլի 8-ին, Երևանի ժամանակով 04:00-ին, լրանում է Թրամփի վերջնագրի ժամկետը։ Դատելով նրա վերջին գրառումից, որում ԱՄՆ նախագահը հայտարարել է «մի ամբողջ քաղաքակրթություն» ոչնչացնելու իր մտադրության մասին, նա պատրաստվում է Իրանի վրա թափել էլ ավելի մեծ քանակությամբ ռումբեր ու հրթիռներ, եթե ոչ ավելի վատ։ Իրանը հայտարարել է, որ նման սպառնալիքներից հետո հրաժարվում է բանակցություններից։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «կռմբակոծի Իրանը՝ վերադարձնելով քարե դար, որտեղ էլ նրա տեղն է»։
Եվ այսպես, Իսրայելի և ԱՄՆ-ի ղեկավարներն անպատիժ ոչնչացնում են ինքնիշխան մի երկիր, սպանում հազարավոր անմեղ մարդկանց և ավերում քաղաքացիական օբյեկտները։ Իսկ «քաղաքակիրթ արևմտյան աշխարհը» նրբանկատորեն լռում է՝ բացառությամբ Իսպանիայի վարչապետի։ Նույն կերպ լռում են նաև հարյուրավոր «ՀԿ»-ները, «ամբողջ աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության» պաշտպանները, որպեսզի հանկարծ չկորցնեն միլիոնավոր դոլարների հասնող իրենց գրանտները։ 80,000 պաղեստինցիների բնաջնջման մասին մենք արդեն չենք էլ խոսում։
Հուսանք, որ չորեքշաբթի գիշերը մենք չենք արթնանա հորիզոնում երևացող պայծառ բռնկումներից։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քանի դեռ Թրամփը շարունակում է «Էպիկական ցասում» օպերացիան, հայերը պատրաստվում են «Հյուրեր հյուսիսից» կամ «Մեծ ռասկլադուշկա» օպերացիային։ ԵԱՏՄ-ից ծրագրվող դուրս գալուց հետո Հայաստանի քաղաքացիները, ովքեր աշխատում են Ռուսաստանում, կկորցնեն աշխատանքի իրավունքի ձևակերպման բոլոր արտոնությունները, Ռուսաստանում բնակվելու իրավունքը և այլ առավելություններ, շատերը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն վերադառնալ տուն, որտեղ նրանց կընդունեն գրկաբաց։ Համենայն դեպս, առաջին մի քանի օրերին։ Դրանից հետո ռասկլադուշկան, ամենայն հավանականությամբ, կսկսի ճկվել։
Արթուր Խաչիկյան