ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

«Անկախություն»՝ ռուսական ազդեցությունից հրաժարվելու դիմաց

«Անկախություն»՝ ռուսական ազդեցությունից  հրաժարվելու դիմաց
22.06.2026 | 13:46

«Զիջումներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը անօգնականության և անճարության ճիչն է և ոչ ավելին։ Իսկ անհեթեթ բացատրությունը, թե Արցախը զիջեցինք, փոխարենը գտանք Հայաստանը, սրա անուղղակի արձանագրումն է։

Անհեթեթություն արտաբերելուց առաջ կարելի էր, չէ՞, դիմել պատմությանը, օրինակ «հարցնել» Չեխոսլովակիայի երբեմնի առաջնորդ Էդվարդ Բենեշին` հնարավո՞ր է ագրեսորին տարածք զիջելով ձեռք բերել խաղաղություն, հատկապես, երբ «»զիջումներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի քավորները շառլմիշելներն ու մակարոններն են։

Ինչպես 2022-ի հոկտեմբերին Պրահայում՝ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ` 1938-ի սեպտեմբերի վերջերին Մյունխենում այդ նույն միշելներն ու մակարոնները (Դալադեիե, Չեմբեռլեն) համոզում էին, թե «զիջումներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը միանգամայն իրագործելի է, այն դեպքում, երբ Ստալինն առաջարկում էր նույն այդ Բենեշին ռազմական օժանդակություն` խաղաղությունը պաշտպանելու համար։ Բենեշը մերժեց, մերժեց նույն այն պատճառաբանությամբ, որ գերադասում է «անկախությունը» ռուսական ազդեցությունից։ Արդյունքում, ինչպես հայտնի է, զիջումներով Հիտլերին խաղացնելու եվրոպացիների ջանքերը տապալվեցին, հակառակը` «խաղաղեցման քաղաքականությունը» կանաչ լույս վառեց ագրեսիայի հետագա ծավալման համար, իսկ Բենեշը, Չեխոսլովակիան ամբողջությամբ կորցնելուց հետո, տեղափոխվեց ԱՄՆ և դասախոսություններ էր կարդում Չիկագոյի համալսարանում։

Հ.Գ. Ընտրական գործընթացը մեր պարագայում ծանր վիճակից երկիրը հանող ղեկավարի մասին պետք է լինի, այլ ոչ՝ ամերիկյան համալսարաններում հետագայում դասախոսություններ կարդացող տապալված անհատի;

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3332

Մեկնաբանություններ