«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Պետական մեխանիզմը սպառել է իրեն և ծառայում է ոչ թե ազգային շահին, այլ՝ վախերի վրա հիմնված իշխանավարմանը

Պետական մեխանիզմը սպառել է իրեն և ծառայում է ոչ թե ազգային շահին, այլ՝ վախերի վրա հիմնված իշխանավարմանը
05.11.2026 | 19:31


Այսօր Հայաստանը կանգնած է ոչ թե պարզապես հերթական քաղաքական կամ տնտեսական վերադասավորումների, այլ գոյութենական, խորքային բարոյական սնանկացման վտանգի առաջ։
Երբ երկրի տնտեսական ողնաշարը կազմող կառույցները, ռազմավարական նշանակություն ունեցող հանգույցներն ու անհատները դառնում են սովորական քաղաքական հաշվեհարդարների թիրախ, իսկ հասարակությունը փորձում են բաժանել «սևերի» և «սպիտակների», «յուրայինների» և «թշնամիների», դա վկայում է մի բանի մասին՝ պետական մեխանիզմը սպառել է իրեն և ծառայում է ոչ թե ազգային շահին, այլ վախերի վրա հիմնված իշխանավարմանը։
Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և տասնյակ այլ անձանց շուրջ ծավալվող իրադարձությունները, ձերբակալությունների ալիքն ու խուզարկությունները միայն իրավական պրոցեսներ չեն, այլ համակարգային ճնշման, սեփականության վերաբաշխման և ցանկացած այլախոհություն ու տնտեսական անկախություն խեղդելու փորձեր են։
Եթե այսօր լռենք, վաղը կանգնելու ենք մի իրողության առաջ, որտեղ ոչ միայն բիզնեսը, այլև յուրաքանչյուր քաղաքացու ազատ խոսքն ու արժանապատվությունը դառնալու են առևտրի առարկա:
Եվ, այո, մեզ հիմա պետք է միասնականություն:

Հայկ Մովսիսյան
Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ