«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Կոլաբորանտների ճակատագիրը պատմության մեջ, որպես կանոն, նույնական է լինում

Կոլաբորանտների ճակատագիրը պատմության մեջ, որպես կանոն, նույնական է լինում
05.11.2026 | 21:01

Ֆրանսիայի մարշալ Ֆիլիպ Պետենի (Philippe Pétain) գլխավորած Վիշիի վարչակարգի (1940–1944 թթ.) կոլաբորացիոնիստական քաղաքականությունը պատմության մեջ համագործակցության ամենահայտնի օրինակներից է։

Պետենի քաղաքականությունն ուներ մի քանի առանձնահատկություն, որոնք կարևոր են կոլաբորացիոնիզմի երևույթը հասկանալու համար։

Համագործակցությունը ներկայացվում էր որպես ազգային շահի պաշտպանություն։ Պետենը պնդում էր, որ Գերմանիայի հետ համագործակցությունը թույլ կտա պահպանել Ֆրանսիայի պետականությունը և խուսափել ավելի ծանր հետևանքներից։

Պետական ինստիտուտները ծառայում էին օկուպանտի շահերին։ Ոստիկանությունը, վարչական համակարգը, օրենսդրական մարմինները և տնտեսական կառույցները ներգրավվեցին համագործակցության մեջ։

Սեփական հասարակության մի հատվածը զոհաբերվում էր այդ քաղաքականության շրջանակներում։ Հրեաների իրավունքների սահմանափակումը, ձերբակալությունները, արտաքսումները և հարկադիր աշխատանքը դրա կոնկրետ օրինակներն էին։

Համագործակցությունը շարունակվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ դրա հիմնավորումներն այլևս չէին համապատասխանում իրականությանը։ 1942 թ. նոյեմբերին, երբ դաշնակիցների զորքերը վայրէջք կատարեցին Հյուսիսային Աֆրիկայում, Գերմանիան գրավեց նաև Ֆրանսիայի մինչ այդ չօկուպացված հարավային գոտին։ Վիշիի վարչակարգն աստիճանաբար կորցրեց իր առանց այդ էլ սահմանափակ ինքնուրույնությունը, սակայն Պետենն ու նրա վարչակարգը չհրաժարվեցին համագործակցության քաղաքականությունից և շարունակեցին ծառայել գերմանական շահերին։

Կոլաբորացիոնիզմը չազատեց քաղաքական պատասխանատվությունից։ Պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայում սկսվեց համագործակցած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ 1945 թ. Պետենը դատապարտվեց մահապատժի՝ պետական դավաճանության համար։ Սակայն հաշվի առնվեց նրա տարիքը և մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Պետենը մահացավ բանտում՝ 1951 թվականին։

Հիմա այս ամենը պրոյեկտեք մեր այսօրվա իրականության վրա։ Իրականում աբսուրդային է, որ հարևան բռնապետն այսպիսի ազդեցություն և դերակատարում ունի Հայաստանի քաղաքական ու հանրային կյանքում։ Ես ինքս խոր ցավ եմ ապրում, որ Նիկոլ Փաշինյանը հասել է այն կետին, երբ նրա քաղաքականությունը կետ առ կետ համեմատելի է դառնում մարշալ Ֆիլիպ Պետենի վարած քաղաքականության հետ։ Բայց կոլաբորանտների ճակատագիրը պատմության մեջ, որպես կանոն, նույնական է լինում:

Հ․Գ․ Լուսանկարներից մեկում մարշալ Ֆիլիպ Պետենի հանդիպումն է Հիտլերի հետ, 1940 թ. հոկտեմբերի 24։

Մյուս լուսանկարի կերպարներին ներկայացնելու կարիք չկա:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 188

Մեկնաբանություններ