Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սրբիր տախտակը

Սրբիր տախտակը
08.11.2026 | 00:04

Նոյեմբերի 8

«Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ ետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի առջևում եղածները։ Ուշադիր վազում եմ դեպի աստվածային կոչմանս նպատակակետը՝ Հիսուս Քրիստոսով»
(Փիլ. Գ 13-14)։

Մոռացի՛ր անցյալը։
Նրանից միայն զվարթ օրերը հիշի՛ր։ Հիշողությանդ պատկերները սրբի՛ր սիրով. պետք է մոռացության տալով մերժես այդ ամենը քո հիշողության էջերից։
Ես Խաչի վրա մարդու համար չմեռա, որպեսզի նա շարունակի կրել իր մեղքերի բեռները։ Իմ մասին ասված է. «Նա մեր մեղքերը կրեց իր մարմնի մեջ՝ խաչափայտի վրա»։
Եթե չմոռանաք այլոց գործած մեղքերը, որոնք Ես Ինձ վրա եմ վերցրել, այդժամ կծանրացնեք Իմ ցավերը։
Դիտվել է՝ 1698

Մեկնաբանություններ