Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.11.2026 | 00:06

Տեր ամենակալ,
շնորհակալությամբ ծնկի եմ գալիս Քո առաջ, քանզի տեսնում եմ արևի լույսը և կարող եմ վերստին փառաբանել Քեզ։
Եթե ընկնեմ, ձեռքս բռնիր.
Եթե մոլորվեմ, հետ դարձրու.
Եթե թուլանամ, զորացրու.
Եվ թող Քո հավերժական սերը թագավորի մեր սրտերում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ