Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արցախը սպասում է ոչ թե մեր հերթական հուզիչ խոսքին, այլ մեր գիտակից, հետևողական ու միասնական քայլերին

Արցախը սպասում է ոչ թե մեր հերթական հուզիչ խոսքին, այլ մեր գիտակից, հետևողական ու միասնական քայլերին
09.11.2026 | 21:26


Իսկ ո՞վ ասաց, որ դեպի հայրենիք տանող ճանապարհը պետք է հեշտ լինի, երբ այն անցնում է ցավի, կորստի, կարոտի ու չմարող հույսի միջով…
Դժվար է, ցավոտ է, բայց սա չպետք է դառնա մեր արդարացումը՝ ոչինչ չանելու։
Թող Արցախը չմնա միայն մեր արցունքներում։ Թող ապրի մեր խոսքում, մեր գործերում, մեր միասնականության մեջ։
Որովհետև հայրենիքի հանդեպ հավատարմությունը չափվում է ոչ միայն նրանով, թե որքան ենք կարոտում, այլև նրանով, թե ինչ ենք անում հանուն նրա։
Արցախը սպասում է ոչ թե մեր հերթական հուզիչ խոսքին, այլ մեր գիտակից, հետևողական ու միասնական քայլերին։
Չհուսահատվել, սատարել, մասնակցել…
Սրանք պարզապես բառեր չեն։ Սրանք մեր խղճի, մեր հիշողության և մեր պատասխանատվության կոչն են։

Հակոբ Հակոբյան
Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ