Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մարտավարական տեղաշարժերի, վերադասավորումների միջոցով փորձում է ստեղծել մի իրավիճակ, որի պայմաններում առավելագույնս կկանխվեն զինված դիմակայության, պայքարի բոլոր հնարավորությունները։
Հետևելով վերջին օրերի լրահոսին՝ մի ավելորդ անգամ համոզվում եմ, որ մենք ոչ միայն չենք ապրում օրվա իշխանությունների կողմից խոստացված «խաղաղության դարաշրջանում», այլև գրեթե ամենօրյա ռեժիմով բանակում ունենալով մահվան ելքով դեպքեր, թևակոխել ենք առավել վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումների շրջան:
Եթե խիստ հակիրճ բնորոշելու լինենք Հայաստանի ազգային ամենափոքր փոքրամասնության՝ հայերի ընթացիկ վիճակը, ապա ամենից մոտիկը մեռած-չթաղածն է: Թե՛ ինքնապահպանման, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ քաղաքական, թե՛ մնացած բոլոր առումներով: Խոսքն անգամ պոետիկ-բառարանային Հայրենիքի ու դրանից կտոր-կտոր զրկվելու մասին էլ չէ, այլ՝ ամենապարզունակ կենսատարածքի ու այն կորցնելու:
Սուրբ Վկայությունների համաձայն, սրբուհի Մայր-Աստվածածնի թաղման երրորդ օրը՝ Հիսուս մարմնով Հարություն տվեց Իր եւ մեր սիրելի մորը եւ նրան վերցրեց Իր մոտ՝ Երկնքի թագավորություն:
Յուրաքանչուր հուսալքությունից, ապատիայից հետո հանրությունը միշտ շոկի մեջ է լինում, բայց հետո, երբ զարթնում է, առաջին հարցը, որ ինքն իրեն տալիս է, ասում է․ «Ես ի՞նչ կարող եմ անել», և փորձում է պատասխանատվություն վերցնել։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...