Այս փոքրիկ արցախյան գյուղի մասին մարդկանց մեծ մասը երբևիցե չէր լսել՝ մինչև երեկվա օրը, երբ թշնամին այն վերցրեց առանց մի կրակոց և շարունակեց առաջխաղացումը:
Եվ միայն մենք՝ հայերս, կարող էինք հաջողեցնել լրջագույն ճգնաժամի պայմաններում ընտրել վերջին 30 տարվա վատագույն իշխանությունը: ՈՒ երբ հերթական անգամ ստեղծված հնարավորությունը (եթե, իհարկե, ընձեռվի այդպիսին) ուղղակի մսխենք, սկսելու ենք մեղադրել բոլոր հնարավոր արտաքին ուժերին:
Մի առիթով սատանայապաշտներից մեկն ասել է. «Կտրիր մարդուն իր պատմությունից և նրան կկտրես իր ողջ անցյալից ու ապագայից. նա քո ձեռքում կդառնա այն, ինչ դու ցանկանում ես»:
Մեր տարածաշրջանում կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական դոմինանտություն կարող է լինել։ Ընդ որում. Արևմուտքը, ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում, կողմ է թուրքական դոմինանտությանը։
«Roskosmos»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի պնդմամբ, Ուկրաինայում Պենտագոնի կողմից անցկացված կենսաբանական փորձերի նպատակն էր նաև «էթնիկ զենքի« մշակումը «Ռուսաստանի ռուս բնակչության» դեմ։
Թուրքերն ամեն ինչ անում են հաշվարկած ու հետևողական, հայերը՝ ըստ պահի, ըստ շահի, ըստ «քյարի», ըստ հարմարության: Հավանաբար, դրանում է նաև «Շուշիի առեղծվածը»:
Կարո՞ղ է Նիկոլը թուրքին ապուշի տեղ է դրել, երբ ասում է, որ եթե մենք անպաշտպան ու գրկաբաց գնանք նրան ընդառաջ, ապա նա կհաստատի խաղաղության ժամանակաշրջան, կբերի լիքը ինվեստիցիաներ, ու բոլորս կապրենք չաղ ու բախտավոր:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...