Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թանկ նվերներ` ուսուցիչներին

Թանկ նվերներ` ուսուցիչներին
16.11.2013 | 19:20

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանն իր լուսավորչական գործունեության հերթական փուլում այսօր թանկ նվերներ մատուցեց կրթահամալիրի ուսուցիչներին և սովորողներին: Կրթահամալիրում նշվող «Սեբաստացու օրեր» ավանդական տոնական շաբաթվա վերջին օրը նա հրավիրել էր Երևանի պետական կամերային երգչախմբին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան, խմբավար՝ Լիլիթ Եդիգարյան), որը կրթահամալիրի «Մեդիակենտրում» հանդես եկավ ջազային համերգով: Տոնական շաբաթն ավարտվեց մրցանակաբաշխությամբ: «Հայագիտության բնագավառում կատարած ստեղծագործական-հետազոտական աշխատանքի, համաշխարհային համացանցում հայալեզու գրականության տարածման, այդ ուղղությամբ սովորողների ուսումնահետազոտական աշխատանքները (նախագծերը) ղեկավարելու համար» անվանակարգում «Մխիթար Սեբաստացի» մրցանակը շնորհվեց կրթահամալիրի հեղինակային ծրագրերի կենտրոնի ղեկավար, լեզվաբան, լեզվագետ Սուսաննա Մարկոսյանին: Հայագիտության, հայրենագիտության կրթության բնագավառում կատարած ստեղծագործական-հետազոտական աշխատանքի, համաշխարհային համացանցում հայալեզու գրականության տարածման համար մրցանակ շնորհվեց կրթահամալիրի սովորող Աիդա Գրիգորյանին: Տոնը տոն չէր լինի, եթե Բլեյանը հյուրերին չդարձներ իր կրթահամալիրում իրականացվող բազմապիսի ծրագրերի ու ծիսակարգերի անմիջական մասնակիցը: «Սեբաստացու օրեր» ամենամյա տոնակատարությունն ամփոփվեց ավանդական հարիսայի սեղանների շուրջ:

Դիտվել է՝ 3473

Մեկնաբանություններ