Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

ՀԷՑ֊ի IPO-ն` որպես լուծում

ՀԷՑ֊ի IPO-ն` որպես լուծում
30.06.2025 | 15:03

Երբ բանը հասնում է անվտանգության հարցերին, կոնֆլիկտի լուծման լավագույն միջոցը կոմպրոմիսն է։

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ կուտակված լարվածության թուլացման և կառավարման թափանցիկության բարձրացման հնարավոր միջոցներից է IPO-ն (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում)։

IPO-ն թույլ է տալիս․

֊ ներգրավել ներդրումներ համակարգի շարունակական արդիականացման համար,

֊ բարձրացնել ընկերության հաշվետվողականությունը շուկայի ու հանրության առջև,

֊ ձևավորել հանրային վերահսկողության գործիքներ առանց ոլորտի քաղաքականացման։

Ավելին, նման քայլը լիովին համահունչ է կառավարության կողմից որդեգրված էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման քաղաքականությանը՝ ապահովելով մրցակցային միջավայր, երկարաժամկետ կանխատեսելիություն ու հանրային վստահություն։

Այս պարագայում պետությունը կարող է պահպանել իր ռազմավարական ներկայությունը՝ դառնալով բաժնետեր՝ առանց անհարկի միջամտությունների։

ՀԷՑ-ի հարցում այսօր կոմպրոմիսն անհրաժեշտ է առավել քան երբևէ։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 7573

Մեկնաբանություններ