Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հուսանք՝ ոչ բոլորն են պատրանքներով ապրում

Հուսանք՝ ոչ բոլորն են պատրանքներով ապրում
09.08.2025 | 15:48

Տարանցիկ ցանկացած հաղորդակցություն ինքնին ողբերգություն չէ, մեծ ողբերգություն է, երբ վերջինս փորձ է արվում կյանքի կոչել ինքնիշխանությունն անտեսող իրավական ռեժիմով իբրև միջանցք՝ դրանից բխող անդառնալի կորստաբեր հետևանքներով հանդերձ. դրանով բացվում է սողացող հայաթափման դարպասը։

Եթե դա սոսկ հաղորդակցություն լիներ, ապա այդպիսի առնվազն երկու հաղորդակցություն վաղուց կա՝ Իրանով և Վրաստանով։ Ընդ որում, դրանք իսկապես հաղորդակցություն են, որոնք անխտիր ապահովում են փոխշահավետություն բոլոր կողմերի համար, ոչ թե հաղորդակցության պատրանք:

Որևէ այլ երկիր այս փուլում միանշանակ պատրաստ չէ դիմակայելու նաև իրենց շահերն անտեսող թուրքական այս հեռահար պլանին, ընդ որում, մեծամասամբ նաև իրենց մեղքով։ Սա դարձյալ այն դեպքն է, երբ մենք միայնակ ենք մնացել։

Միջազգային պայմանագիրը ստորագրությամբ ուժի մեջ չի մտնում, այն դեռ պետք է անցնի վավերացման գործընթաց, հուսանք, որ ոչ բոլորն են պատրանքներով ապրում:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5244

Մեկնաբանություններ