ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Դավիթի հետ կատարվածը վկայում է, որ վերջին ժամանակներում ենք ապրում

Դավիթի հետ կատարվածը վկայում է, որ վերջին ժամանակներում ենք ապրում
10.04.2026 | 10:06

Քրիստոնյանե՛ր, Սուրբ Աննայում Դավիթի հետ կատարվածը և դրանից հետո նրա նկատմամբ պատկան մարմինների վերաբերմունքը նաև վկայում է, որ վերջին ժամանակներում ենք ապրում.

«Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝ տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է...»:

Ա Տիմ. 4:1

«Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ.

բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց, անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ. նրանք գիտէին Աստծու արդար դատաստանը, թէ այսպիսի բաներ գործողները մահուան են արժանի. եւ ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաեւ նրանք, որ գործողներին հաւանութիւն են տալիս»:

Հռոմ. 1:28-32

Տերը ողորմի, այց կատարի և իր Սուրբ Հարության լույսով հալեցնի բոլոր կարծրացած սրտերն ու բացի բոլոր փակ դռները: Ամեն:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 6049

Մեկնաբանություններ