Բաքվում Եվրոպական միության դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևի կապակցությամբ։ «Բանաձևում առկա պնդումները Ղարաբաղի տարածաշրջան հայ բնակիչների վերադարձի մասին բացարձակապես անհիմն են, իսկ նման կոչերը կրում են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու բնույթ։ Անընդունելի և անհիմն են նաև հայերի մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին պնդումները»,- նշված է բողոքի նոտայում։               
 

Ասում են

Ասում են
20.03.2022 | 10:41

«Երջանկության ցուցիչով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է»,-հրապարակվել է երջանկության համաշխարհային զեկույցում։


Ըստ զեկույցի հեղինակների՝ հայերը ոչ թե երջանիկ են , այլ՝ ապուշ։
Պատերազմ, հազարավոր մարդկային կորուստներ, տարածքային կորուստ, գործազրկություն, աղքատության շեշտակի աճ, անգամներով գնաճ, ու այդ ամենը սեփական աչքերով տեսնողը, սեփական մարմնի վրա զգացողը կարո՞ղ է լինել երջանիկ։
Սրանք հային ու հայանման բիոզանգվածին խառնել են իրար։


Սայաթ Շիրինյան

Դիտվել է՝ 34904

Մեկնաբանություններ