Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«նիկոլին դժոխքում սպասում են»

«նիկոլին դժոխքում սպասում են»
05.06.2025 | 15:01

Նոր տեսա, որ Կառավարության առջև ակցիա են անում, և սատանայի հագուստներով ակտիվիստն ասում ա, որ «նիկոլին դժոխքում սպասում են»։

Ի՜նչ միամտություն․․․

Ակցիա անողները, երևի, չգիտեն՝ որ պահից նիկոլն իր ոտքը դժոխք դնի, սատանեքը գլուխները բռնած՝ լեղապատառ աջ ու ձախ են փախնելու, քանի որ նույնիսկ նրանք նման նեռ տեսած չեն լինի իրենց կյանքում։

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4221

Մեկնաբանություններ