Հայաստանի հանրության մի զգալի մասը, 2018-ի կեղծ հեղափոխություն-քաղաքական թատրոնից գրեթե 8 տարի անց, ուշքի չի գալիս: Իշխանություն կոչվածը, սուտ ընդդիմադիրները կեղծ, սարքած թեմաներով հանրությանը խաբում, երկրի անվտանգային, սոցիալական, կոռուպցիոն և այլ հիմնախնդիրներից շեղում են ,մարդկանց գլխին «հոպոպի փոշի» են լցնում։ Ադրբեջանական զինուժը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի սահմանամերձ տարածքից 215 քառակուսի կիլոմետր, Իլհամ Ալիևը պարբերաբար սպառնում է Հայաստանին, Ադրբեջանում մոլեգնում է հակահայկական քարոզչությունը, ատելությունը, իսկ ՔՊ-ական իշխանությունը հանրությանը շարունակում է խաբել կեղծ խաղաղությամբ, Ադրբեջանից ներկրված էժան, սակայն կասկածելի բաղադրությամբ բենզինով: Հերոս տղաներն էին ափսոս, որ իրենց ամենաթանկը՝ կյանքը տվեցին հանուն հայրենիքի, զոհվեցին խիստ կասկածելի հանգամանքներով տարօրինակ պատերազմում, որն Ադրբեջանում «հայրենական» են կոչում, Հայաստանում՝ 44-օրյա:
Ոսկան Սարգսյան