Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Հանրային հեռուստատեսությանը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Հանրային հեռուստատեսությանը
16.06.2026 | 13:57

Եթե վարչապետը հրապարակայնորեն որևէ մեկին որակում է որպես «հանցագործ», «շպիոն» կամ «գործակալ», ապա քննչական մարմինները կամ գլխավոր դատախազությունը արդյոք դա չպե՞տք է ընդունեն ի գիտություն և անմիջապես հարուցեն քրեական գործ:

Ի վերջո եթե երկրի ղեկավարը նման բան է ասում, ուրեմն դրա համար համապատասխան հիմքեր ունի:

Բայց եթե նման կարգի հայտարարությանը համապատասխաններն ընթացք չեն տալիս, ուրեմն ենթադրելի է որ կառավարության ինչ-որ օղակում ինչ-որ բան այնպես չէ:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Հանրային հեռուստատեսությանը:

Մեծահարուստ ընդդիմադիր գործիչը վարչապետից պահանջում է հերքել մայիսի 28-ին ճեպազրույցի ընթացքում իր հասցեին արված արտահայտությունները և որպես փոխհատուցում վճարել 9 միլիոն դրամ. 6 միլիոնը՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, իսկ 3 միլիոնը՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում:

Ըստ դատալեքսի՝ Փաշինյանը Ծառուկյանին անվանել է՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ», ընդգծել, որ

«հանցավոր գործարք է կնքել»,

«Հայաստանի ժողովրդին թալանել է»,

«օտարերկրյա» հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում է ներառելու:

Ծառուկյանը պահանջում է հերքել այս «իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկությունները»:

Ծառուկյանը դատի է տվել նաև Հանրային հեռուստատեսությանը:

Դժգոհ է «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ տեսանյութից:

Ծառուկյանի ներկայացուցչի պնդմամբ՝ այն կազմվել է միակողմանի:

Գագիկ Շոլինյան

Դիտվել է՝ 159

Մեկնաբանություններ