Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Դուք շատ հարուստ եք

Դուք շատ հարուստ եք
01.09.2026 | 00:15

Սեպտեմբերի 1

Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով. և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը:
(Ղուկաս 10. 27)

Ի՛մ որդիներ, այս խոսքն ակնհայտ մի ճշմարտություն է: Դարերի ընթացքում հազարավոր մարդիկ, անխաբ ճանաչումով, հաստատեցին Իմ անփոխարինելի լինելը, հոգնություն չունենալը և հարատև սերը.
«Երբեք չթողնել, երբեք չլքել»:
Սրանց նշանակությունը շատ ավելին է, քան հարակայությունը Իմ ներկայության:
Իմ սերը երբեք չի թողնի ձեզ, չի լինի այնպես, որ մնաք առանց Իմ կողմից հասկացվելու, Իմ զորությունը երբեք չի լքի ձեզ: Մտածեք Ինձ արտահայտող այս բաների մասին:
Եթե ՍԵՐ, ապա առհավետ վստահ սիրո համար:
Եթե ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ապա առհասարակ վստահ եղեք, որ այն ձեզ հետ կլինի, թե՛ դժվարության, և թե’ վտանգի մեջ:
Եթե ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ապա իմացեք, որ կա Մեկը, որ բնավ չգիտի` ինչ է հոգնությունը:
Եթե ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ, ապա վստահ եղեք, որ դուք երբեք չհասկացված չեք մնա:
Այսքանից հետո հարկ կա՞ արդյոք վախենալ ապագայից, երբ ձեզ համար այսչափ բան է վերապահված: Սիրելիներ, «ձեր սերը հաստատեք վերին բաների վրա», բարձրագույն, հոգևոր իմաստների վրա. և այդժամ կտեսնեք, թե որքան հարուստ եք դուք:
Մշուշը շուտով կանհետանա,
Ժպիտն արևի կլուսավորի ձեր ուղին:
Սովորեցրեք Իմ խոսքը.
Ես ձեզ ունկնդիրներ կուղարկեմ:
Նա, որ ստանում է` պետք է տա:
Իմացեք,
Ես ձեզ տանում եմ կարճ ճանապարհով
դեպի իմաստություն,
աշխատանք և երջանկություն:
Իրենց մոտից անցնում եմ
և Ինձ չեն նկատում:
Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ