Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին խստորեն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը, նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է կոպիտ ուժով։ «Երբ Թրամփը խոսում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» թեզի մասին, նա փաստացի հռչակում է ուժեղի իրավունքը։ Դա նշանակում է, որ նա, ով ունի ավելի շատ իշխանություն, կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։               
 

Վենեսուելայում պետությունը վաղուց նույնացվել էր ռեժիմի հետ

Վենեսուելայում պետությունը վաղուց նույնացվել էր ռեժիմի հետ
04.01.2026 | 12:51

Արտաքին ագրեսիան Ուկրաինայի ու Վենեսուելայի հանդեպ միջազգային իրավական առումով նույնն է, բայց՝ բովանդակությամբ խիստ տարբեր:

Ուկրաինայում պետությունը ռեժիմից առանձին էր ընկալվում։

Վենեսուելայում պետությունն արդեն վաղուց նույնացվել էր ռեժիմի հետ։ Երբ այդ նույնացված ռեժիմին հարված է հասցվում, շատերը դա չեն ընկալում որպես արտաքին ագրեսիա, այլ որպես ներքին փակուղուց դուրս գալու հնարավորություն։

Ուկրաինայի հասարակությունը պատերազմի պահին ուներ մոբիլիզացվելու ներուժ և ապագայի պատկեր։

Վենեսուելայի հասարակությունը տարիներ շարունակ ապրում էր քայքայված հորիզոններով։

Այդ պայմաններում դիմադրությունը փոխարինվում է սառը հույսով, որ «գուցե ինչ-որ բան փոխվի»։

Ուկրաինայում կար և կա հասարակություն, որը պատրաստ էր վճարել գինը՝ մարդկային, տնտեսական, քաղաքական։ Արտաքին օգնությունը լրացրեց ներքին կամքը, ոչ թե փոխարինեց նրան։

Վենեսուելայում զանգվածային դիմադրությունը վաղուց կոտրված էր։ Օգնություն ուղարկել մի հասարակության, որը չի կարող կամ չի ուզում պայքարել, բռնատիրության ռեժիմը ոչ ոք չէր պաշտպանելու, և իրատեսության տեսանկյունից անիմաստ է։

Ոչ մի ուժ ներդրում չի անում դատարկ համակարգի մեջ։

Ժողովուրդը պայքարում է, երբ զգում է,

որ պաշտպանվում է իր ընտրությունը, իր ձայնը, իր ապագան։

Երբ այդ զգացումը տարիներով ջնջված է, արտաքին հարվածը չի առաջացնում դիմադրություն, այլ՝ թեթևացման զգացում։

Լեգիտիմությունը ազգային անվտանգության փափուկ, բայց որոշիչ սյուներից է։

Զինված ուժերը, դաշնակիցները, տեխնիկան կարևոր են, բայց, առանց լեգիտիմության, դրանք աշխատում են սահմանափակ կամ ընդհանրապես չեն աշխատում։

Սա ոչ Վենեսուելայի ժողովրդի «թուլությունն» է, ոչ Ուկրաինայի ժողովրդի «հերոսական բացառիկությունը»։

Սա լեգիտիմության հաշվարկի սառն արդյունքն է։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3519

Մեկնաբանություններ

f="hy脙漏脗鈥斆傦拷/1571345333">-Դու մե­նակ չես, մե­նակ չես, մե­նակ չես...
-Դու մե­նակ չես, մե­նակ չես, մե­նակ չես...