Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ի՞նչ տարբերություն, թե ով կլինի վիլայեթի ղեկավարը կամ ապագա մեջլիսի խոսնակը

Ի՞նչ տարբերություն, թե ով կլինի վիլայեթի ղեկավարը կամ ապագա մեջլիսի խոսնակը
26.06.2026 | 14:01

Ես զարմանում եմ, երբ մարդիկ լուրջ դեմքով քննարկում են, թե ում է Նիկոլ Փաշինյանը նշանակելու ԱԺ նախագահ կամ փոխնախագահ, կամ ՔՊ անդամներից ով ինչ պաշտոն կստանա։

Եթե Հայաստանը գրավված, օկուպացված է Թուրքիայի կողմից, ի՞նչ տարբերություն, թե ով կլինի վիլայեթի ղեկավարը կամ ապագա մեջլիսի խոսնակը։

Ասենք թե, Սիմոնյանի փոխարեն Ռուբինյան կամ թեկուզ Մամեդօղլու լինի, տարբերություն կա՞: Եթե պետական կառավարման համակարգը թուրքական է, ապա դրա իրականացնողներն ընդամենը կատարող են, ուրիշ ոչինչ։

Թուրքական օկուպացիայից պետք է ազատվել, իսկ դրա համար նախ ժողովրդի արժեքային համակարգը պետք է կրկին ազգային դարձնել։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ