Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Սերիալ նայողներն ու չնայողները

Սերիալ նայողներն ու չնայողները
15.11.2012 | 15:40

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը «Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխության հաղթող է ճանաչել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:
Անդրադառնալով այս տխուր իրողությանը` դրամատուրգ Սամվել Խալաթյանը Faecbook սոցիալական ցանցում գրում է.
«Այսպես կա ու կշարունակվի, քանի դեռ սերիալների սցենարները գրվում են սոսկ տառաճանաչ գրչակների կողմից, նկարահանողները «Ճ» կլասի ռեժիսորներ են, նկարահանվում են պատահականորեն ընտրվածները, և եթե սրանց կազմում անգամ մեկ-երկու պրոֆեսիոնալներ կան, նրանք էլ ընդհանուր հորձանքի մեջ փակում են աչքերը՝ փողի կուրացուցիչ լույսից: Հանրությանը հիմարացնելու, նյարդայնացնելու հաշվին փող են շինում»:
Հիմա ո՞նց չասես` աչքներս էլ հանում են: Ի վերջո, էդ սերիալ նայողները Սիկտիվկարի քաղաքացիները հո չե՞ն, Հայաստանի քաղաքացիներն են, ու եթե մենք չկանք սերիալազոմբի դարձածների մեջ, դա դեռ հպարտանալու պատճառ չի: Մենք չկանք, բայց մեր ծնողները, հարազատ-բարեկամները, հարևանները, տո հենց երեխաները կան, չէ՞: Իսկ մենք ի՞նչ ենք անում, երբ գալիս է սերիալ նայելու նրանց բաղձալի ժամը. Ընդամենը հեռանում ենք հեռուստացույցից, որ մեր կի՜րթ ականջները փրկենք:
Քանի դեռ «սերիալ չնայողները» պասիվ հայեցողի էս վիճակում են, ազգս սերիալ է նայելու:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 7761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ