Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.03.2016 | 00:00

Ամեն բանի մեջ է քո անեղծ հոգին։ Դրա համար էլ մեղապարտներին հանդիմանում ես սակավ առ սակավ և հիշեցնելով, թե ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հավատան Քեզ, Տե՛ր։ Դու ատեցիր նաև Քո սուրբ երկրի հին բնակիչներին իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդությունների, անսուրբ զոհաբերությունների, մանուկների անողորմ կոտորածների և աստվածությանդ նվիրված խորհրդավոր ծեսերի ժամանակ՝ մարդկային մարմնի փորոտիք և արյուն ուտելու համար։ Եվ այն ծերերին ու ծնողներին, որոնք սպանեցին անօգնական հոգիներին, Դու կամեցար կորստի մատնել մեր հայրերի ձեռքով, որպեսզի այն երկիրը, որ ամենից թանկ էր Քեզ համար, իր մեջ ընդուներ Աստծուն արժանավոր ծառաներ։


Իմաստություն Սողոմոնի 12. 1-7

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ